18:20  ,  24 նոյեմբերի, 2026

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը կարող է փոխարինել Հարի Քեյնին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին փոխարինող է փնտրում։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը:

33-ամյա անգլիացին ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոտիկ կապանի վիրահատությունից հետո կարող է բաց թողնել երեք ամիս:

Մյունխենյան ակումբը հետաքրքրված է ՄԼՍ-ի «Նյու Յորք Ռեդ Բուլզի» կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգի ծառայություններով, որը «Բավարիայում» հանդես է եկել 2020-2024 թվականներին։

Քեյնը ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոտիկ կապանի պատռվածք էր ստացել նոյեմբերի 20-ին «Քյոլնի» հետ տնային խաղում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը փոխարինվել էր 20-րդ րոպեին։

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 10 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում