18:20 24 նոյեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին փոխարինող է փնտրում։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը:
33-ամյա անգլիացին ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոտիկ կապանի վիրահատությունից հետո կարող է բաց թողնել երեք ամիս:
Մյունխենյան ակումբը հետաքրքրված է ՄԼՍ-ի «Նյու Յորք Ռեդ Բուլզի» կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգի ծառայություններով, որը «Բավարիայում» հանդես է եկել 2020-2024 թվականներին։
Քեյնը ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոտիկ կապանի պատռվածք էր ստացել նոյեմբերի 20-ին «Քյոլնի» հետ տնային խաղում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը փոխարինվել էր 20-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 10 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.