19:01  ,  22 նոյեմբերի, 2026

«Բարսելոնայի» կամային հաղթանակը՝ 3:2 (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց «Վիլյառեալին» եւ հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։

Առաջին 7 րոպեում երկու գոլ բաց թողնելուց հետո գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը երեք գոլ խփեց երկրորդ խաղակեսում։

Կատալոնական ակումբից աչքի ընկան իսպանացի պաշտպան Ժերար Մարտինն ու իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ դաշտի տերերի օգտին։

«Բարսելոնան» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 9-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3:2 (տեսանյութ)

Ժերար Մարտին, 57, Ֆերմին Լոպես, 61, Պաու Նավարո, 67, ինքնագոլ - Թեյջոն Բյուկինեն, 5, Տանի Օլուվասեյի, 7

Չիրացրած 11մ՝ Լամին Յամալ («Բարսելոնա»), 23

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News