19:01 22 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց «Վիլյառեալին» եւ հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։
Առաջին 7 րոպեում երկու գոլ բաց թողնելուց հետո գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը երեք գոլ խփեց երկրորդ խաղակեսում։
Կատալոնական ակումբից աչքի ընկան իսպանացի պաշտպան Ժերար Մարտինն ու իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ դաշտի տերերի օգտին։
«Բարսելոնան» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 9-րդն է՝ 15 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3:2 (տեսանյութ)
Ժերար Մարտին, 57, Ֆերմին Լոպես, 61, Պաու Նավարո, 67, ինքնագոլ - Թեյջոն Բյուկինեն, 5, Տանի Օլուվասեյի, 7
Չիրացրած 11մ՝ Լամին Յամալ («Բարսելոնա»), 23
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.