18:23  ,  21 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց տանը (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Ֆուլհեմին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Մունիսը։

Պատասխան գոլը 58-րդ րոպեին խփեց մանչեսթերյան թիմի անգլիացի կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը։

«Մանչեսթեր Սիթին» 22 միավորով երրորդն է, «Ֆուլհեմը» 14-րդ տեղում է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 1:1 (տեսանյութ)

Էլիոթ Անդերսոն, 58 - Ռոդրիգո Մունիս, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print