14:07  ,  21 նոյեմբերի, 2026

ՀՖՖ նախագահի 2 թեկնածու է առաջադրվել․ Անունները՝ 10 օրից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 2026թ․ նոյեմբերի 20-ի ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության
ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի։

Ավելի վաղ, Գյումրիի «Շիրակը» պաշտոնապես հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանի թեկնածությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print