11:30  ,  21 նոյեմբերի, 2026

Ֆիրուջան՝ Total World Chess Championship Tourի հաղթող, Մարտիրոսյանը՝ 9-րդ է

Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան դարձավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Total World Chess Championship Tour-ի հաղթող։ Շախմատի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ առաջին անգամ անցկացված այս մրցաշարը համարվում է աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար առաջնություն (դասական, արագ եւ կայծակնային շախմատ), որին մասնակցեցին համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։

Ալիռեզա Ֆիրուջան եզրափակիչում հաղթեց Նիդերլանդները ներկայացնող գրոսմայստեր Անիշ Գիրիին։ Լավագույն եռյակը եզրափակեց ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան։

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրեց 9-րդ տեղը։

Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիին։

Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվեցին Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց 14-րդ տեղը։

Մրցաշարին մասնակցեց նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը 17-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print