01:35  ,  21 նոյեմբերի, 2026

ATP Finals. Կիսաեզրափակիչի զույգերը

Աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ ATP Finals-ի կիսաեզրափակիչ։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի վերջին տուրում Մեդվեդեւը 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

Կիսաեզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 21-ին։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News