01:26  ,  21 նոյեմբերի, 2026

«Բավարիան» չհաղթեց «Քյոլնին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 10-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Քյոլնին»։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Հյուրերն առաջինը հասան հաջողության անգլիացի հարձակվող Մայքի Մուռի գոլի շնորհիվ։

«Բավարիային» պարտությունից փրկեց գերմանացի կիսապաշտպան Նաթանիել Բրաունի գոլը։

«Բավարիան» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Քյոլնը» 14-րդ տեղում է՝ 10 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բավարիա» - «Քյոլն»՝ 1:1 (տեսանյութ)

Նաթանիել Բրաուն, 37 - Մայքի Մուռ, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում