23:29  ,  20 նոյեմբերի, 2026

«Ալ Ահլին» Սպերցյանի հետ կամային հաղթանակ տարավ Ռոնալդուից գոլ բաց թողնելուց հետո (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրից տեղափոխված խաղում «Ալ Ահլին» Ջիդայում հյուրընկալեց «Ալ Նասրին» եւ հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։

14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց 986-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում (տեսանյութ)։

45+1 րոպեին պատասխան գոլը խփեց «Ալ Ահլիի» բրազիլացի հարձակվող Վենդերսոն Գալենոն։

71-րդ րոպեին 11-մետրանոց արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Այվան Թոնին։ «Ալ Ահլիի» երրորդ գոլը 75-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանիեսը։

 «Ալ Ահլիի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 23-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։ Նա փոխարինվեց 80-րդ րոպեին։

12 խաղից հետո «Ալ Նասրը» 28 միավորով երրորդն է, «Ալ Ահլին» ունի 24 միավոր եւ չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում