Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 14.5։5.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Շախմատիստները մրցում են 9-րդ տեղի համար։
Եզրափակիչ փուլն անցկացվում է նոյեմբերի 19-20-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։
Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։
Նոյեմբերի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին, Հայկ Մարտիրոսյանը և Արջուն Էրիգաիսին կշարունակեն իրենց պայքարը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:02 , 20 նոյեմբերի
10:29 , 20 նոյեմբերի
09:06 , 20 նոյեմբերի
00:37 , 20 նոյեմբերի 
23:44 , 19 նոյեմբերի
23:12 , 19 նոյեմբերի
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի