18:07 19 նոյեմբերի, 2026Մարաթոնյան վազքի կանանց աշխարհի գործող չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, քենիացի Պերես Ջեպչիրչիրը որակազրկվեց երեք տարով հակադոպինգային կանոնների խախտման համար, հաղորդում է Athletics Integrity Unit-ը։
Այս տարվա հուլիսին արտամրցումային փուլում Ջեպչիրչիրից վերցրած արյան նմուշի մեջ հայտնաբերվել է սպորտում արգելված էրիտրոպոետին հորմոնային նյութ։
Այս տարվա հուլիսի 17-ից հետո Ջեպչիրչիրի ցույց տված արդյունքները չեղարկվել են։ Նրա որակազրկումը կավարտվիի 2029թ․ հոկտեմբերի 19-ին։
Ջեպչիրչիրը նաեւ Նյու Յորքի, Բոստոնի, Լոնդոնի եւ Սիդնեյի մարաթոնների հաղթող է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.