16:15  ,  19 նոյեմբերի, 2026

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրն Օրելիեն Տչուամենիի հետ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի հետ համագործակցությունը երկարաձգելու մասին։

26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2032թ․ հունիս։

Տչուամենին 2022 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի կազմում մասնակցել է 205 հանդիպման, նվաճել է 8 տիտղոս։

Transfermarkt-ը Տչուամենիի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում