17:02  ,  19 նոյեմբերի, 2026

«Ռեալի» եւ «Աթլետիկոյի» նախկին դարպասապահն ավարտեց կարիերան

Մադրիդի «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» նախկին դարպասապահ, 39-ամյա իսպանացի Անտոնիո Ադանը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

«Ինձ հաջողվեց զգալ այն ամենը, ինչի մասին երազել էի մանկության տարիներին։ Ֆուտբոլը տվեց ինձ ամեն ինչ։ Ես հաղթում էի, պարտվում, արտասվում եւ ուրախանում, բայց ամենից առաջ ես սովորում էի։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ տվել են այդ հնարավորությունը։ Շնորհակալություն ֆուտբոլին»,- Ինստագրամում գրել է Ադանը։

Նա Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է, հիմնական թիմում նորամուտը նշել է 2010 թվականին։ Ադանը «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում Ադանը դարձել է Եվրոպայի սուպերգավաթակիր։ Նա հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարում», իսպանական «Բետիսում», պորտուգալական «Սպորտինգում», իրանական «Էստեղլյալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում