Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում ներկայացրել է կազմակերպության նախագահի թեկնածուներին․ Ֆիլիպ Դիալո, Կոձո Տասիմա եւ ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինո։
Ֆիլիպ Դիալոն Ֆրանսիայի ֆուտբոլի նախագահն է, որին պաշտոնապես սատարում է ՈՒԵՖԱ-ն։
Կոձո Տասիման նախկինում ղեկավարել է Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան, 2015 թվականից ՖԻՖԱ-ի Խորհրդի անդամ է։ Ինֆանտինոն ՖԻՖԱ նախագահ է 2016 թվականից։
ՖԻՖԱ Գլխավոր քարտուղարությունը ստացել է թեկնածության երեք հայտ, որոնք դեռ պետք է վերջնական հաստատում ստանան բոլոր ստուգումներից եւ պահանջներին համապատասխանության հաստատումից հետո։ Թեկնածուների վերջնական հաստատումը կլինի 2027թ․ փետրվարի 18-ին։
ՖԻՖԱ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2027թ․ մարտի 18-ին Ռաբատում (Մարոկկո)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի
13:57 , 19 նոյեմբերի
13:18 , 19 նոյեմբերի
12:11 , 19 նոյեմբերի 
11:08 , 19 նոյեմբերի
10:27 , 19 նոյեմբերի
10:17 , 19 նոյեմբերի
09:54 , 19 նոյեմբերի