10:27  ,  19 նոյեմբերի, 2026

GQ France․ Խվիչա Կվարացխելիան՝ տարվա մարդ

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է տարվա մարդ GQ France ամսագրի վարկածով։

Մրցանակը շնորհվում է 1996 թվականից սպորտի, կինոյի, երաժշտության, նորաձեւության եւ մշակույթի ոլորտում նշանակալի նվաճումների համար։

«Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում՝ Կվարացխելիան զբաղեցրել էր 6-րդ տեղը՝ առաջ անցնելով ՊՍԺ-ի մյուս 9 խաղացողներից, որոնք նույնպես հավակնորդների թվում էին։

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Կվարացխելիան ծնկի ծանր վնասվածք էր ստացել եւ վիրահատվել է։ Նա խաղադաշտ կվերադառնա գարնանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում