10:27 19 նոյեմբերի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է տարվա մարդ GQ France ամսագրի վարկածով։
Մրցանակը շնորհվում է 1996 թվականից սպորտի, կինոյի, երաժշտության, նորաձեւության եւ մշակույթի ոլորտում նշանակալի նվաճումների համար։
«Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում՝ Կվարացխելիան զբաղեցրել էր 6-րդ տեղը՝ առաջ անցնելով ՊՍԺ-ի մյուս 9 խաղացողներից, որոնք նույնպես հավակնորդների թվում էին։
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Կվարացխելիան ծնկի ծանր վնասվածք էր ստացել եւ վիրահատվել է։ Նա խաղադաշտ կվերադառնա գարնանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.