18:57  ,  18 նոյեմբերի, 2026

ATP Finals. Ալկարասը պարտության մատնեց Մեդվեդեւին

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը երկրորդ հաղթանակը տարավ Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում (ATP Finals) եւ ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Իսպանացի թենիսիսը խմբային փուլի երկրորդ տուրում 6:2, 6:4 պարտության ամտնեց աշխարի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News