13:47 18 նոյեմբերի, 2026Ճապոնիայի ֆուտբոլայի ասոցիացիայի (ՃՖԱ) նախկին նախագահ Կոձո Տասիման առաջադրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի թեկնածու։
ՃՖԱ նամակ է ուղարկել ՖԻՖԱ-ի գրասենյակ ՃՖԱ պատվավոր նախագահ Կոձո Տասիմային առաջադրելու վերաբերյալ, հաղորդում է JFA Сhannelnewsasia-ն։
«Ընդունում եմ այս մարտահրավերը, որպեսզի ՖԻՖԱ-ն դառնա ավելի առողջ եւ վստահություն վայելող կազմակերպություն, որը կկարողանա ներդրում ունենալ ամբողջ աշխարհի ֆուտբոլի հետագա զարգացման գործում։
Ծայրահեղ կարեւոր եմ համարում հաստատել պատշաճ կառավարում եւ ապահովել թափանցիկության սկզբունքների անխախտելիությունը»,- նշել է Տասիման։
Նա ՃՖԱ-ն ղեկավարել է 2016-2024 թվականներին, 2015-ից ընդգրկված է ՖԻՖԱ Խորհրդում։
ՖԻՖԱ նախագահի թեկնածուների առաջադրումը կավարտվի այսօր։ Պաշտոնի համար կպայքարեն նաեւ ՖԻՖԱ գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն, Շվեյցարիայի հավաքականի նախկին ավագ Ռամոն Վեգան եւ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն, որին սատարում է ՈՒԵՖԱ-ն։
ՖԻՖԱ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2027թ․ մարտի 18-ին Ռաբատում (Մարոկկո)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.