09:35  ,  18 նոյեմբերի, 2026

Ազգերի լիգա․ A լիգայի ուղեգիր նվաճած թիմերը

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B լիգայի խմբերում առաջին տեղերը գրաված Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ավստրիան ու Շվեդիան նվաճեցին A լիգայի ուղեգրեր։

A լիգայից դուրս մնացին Չեխիան ու Թուրքիան, որոնք 6-ական պարտություն կրեցին։

A լիգայում մնալու համար անցումային փլեյ-օֆֆում կխաղան Խորվաթիան, Դանիան, Սերբիան եւ Ուելսը։

B լիգայից նրանց հետ A լիգայի ուղեգրերի համար կպայքարեն Սլովենիան, Հունգարիան, Իռլանդիան եւ Բոսնիա-Հերցեգովինան։

Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print