Թուրքական «Ֆեներբահչեի» 33-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է Բելգիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«16 տարի ազգային հավաքականին տվել եմ, ինչ կարող եմ։ Ունեցել եմ հույզերի ամբողջ գունապատկերը։ Հնարավորություն եմ ունեցել խաղալու հրաշալի թիմակիցների հետ, որոնց միշտ շնորհակալ կլինեմ։ Շնորհակալ եմ նաեւ բոլոր մարզիչներին ինձ խթանելու եւ վստահելու համար։
Հրաշալի ճանապարհ էր, որի ամեն ակնթարթը վայելել եմ։ Շնորհակալ եմ բելգիացի երկրպագուներին աջակցության համար։ Հպարտ եմ, որ ներկայացրել եմ իմ երկիրը 4 աշխարհի առաջնություններում եւ 3 Եվրոպայի առաջնություններում։
Երբեք չեմ մոռանա այդ պահերը։ Ես որոշել եմ ավարտել մրցելույթներս հավաքականում եւ հոգիս խաղաղ է։ Ամեն ինչ հրաշալի էր։ Շնորհակալություն»,- գրել է Լուկակուն։
Բելգիայի հավաքականում Լուկակուն մասնակցել է 135 հանդիպման, խփել է 94 գոլ՝ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։ 2018թ. աշխարհի առաջնությունում Լուկակուն Բելգիայի թիմի հետ դարձել է բրոնզե մեդալակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի