15:08 16 նոյեմբերի, 2026Թուրքական «Ֆեներբահչեի» 33-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է Բելգիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«16 տարի ազգային հավաքականին տվել եմ, ինչ կարող եմ։ Ունեցել եմ հույզերի ամբողջ գունապատկերը։ Հնարավորություն եմ ունեցել խաղալու հրաշալի թիմակիցների հետ, որոնց միշտ շնորհակալ կլինեմ։ Շնորհակալ եմ նաեւ բոլոր մարզիչներին ինձ խթանելու եւ վստահելու համար։
Հրաշալի ճանապարհ էր, որի ամեն ակնթարթը վայելել եմ։ Շնորհակալ եմ բելգիացի երկրպագուներին աջակցության համար։ Հպարտ եմ, որ ներկայացրել եմ իմ երկիրը 4 աշխարհի առաջնություններում եւ 3 Եվրոպայի առաջնություններում։
Երբեք չեմ մոռանա այդ պահերը։ Ես որոշել եմ ավարտել մրցելույթներս հավաքականում եւ հոգիս խաղաղ է։ Ամեն ինչ հրաշալի էր։ Շնորհակալություն»,- գրել է Լուկակուն։
Բելգիայի հավաքականում Լուկակուն մասնակցել է 135 հանդիպման, խփել է 94 գոլ՝ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։ 2018թ. աշխարհի առաջնությունում Լուկակուն Բելգիայի թիմի հետ դարձել է բրոնզե մեդալակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.