20:27  ,  13 նոյեմբերի, 2026

Total Chess. Հայկ Մարտիրոսյանը պարտության մատնեց Մագնուս Կարլսենին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի խմբային փուլի 5 տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ առավելության հասավ 41-րդ քայլին։

Հայկ Մարտիրոսյանը երրորդ հաղթանակը տարավ խմբային փուլում եւ 9 միավորով C խմբի առաջատարն է։

6-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Մագնուս Կարլսենը կանցկացնեն պատասխան պարտիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print