19:02  ,  13 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց Մաուրիսիո Պոչետինոյի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի նշանակման մասին։ Նա հեռացել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից եւ փոխարինել է անգլիացի Մայքլ Քերիկին մանչեսթերյա ակումբում։

Պոչետինոն աշխատանքը Մանչեսթերում կսկսի նոյեմբերի 18-ին։

Պրեմիեր լիգայում Պոչետինոն նախկինում գլխավորել է «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը» եւ «Չելսին»։ ԱՄՆ-ի հավաքականը նրա ղեկավարությամբ դուրս եկավ 2026թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։

Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 18-րդ տեղում է։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 22-ին կհյուրընկալվի «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print