Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցում է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի առաջադրմանը ՖԻՖԱ նախագահի ընտրություններում, հաղորդում է The Telegraph-ը։
77-ամյա ֆրանսիացին այժմ գլխավորում է Ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժինը ՖԻՖԱ-ում։
Նշվում է, որ Էմանուել Մակրոնը զրուցել է Արսեն Վենգերի հետ եւ հույս հայտնել, որ նա կմրցակցի ՖԻՖԱ գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ հաջորդ գարնանը նախատեսված ընտրություններում։ Վենգերի դիրքորոշումը դեռ հայտնի չէ։
Եթե Վենգերը չառաջադրվի, ՈՒԵՖԱ-ն ընտրություններում կաջակցի Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի պատվավոր նախագահ Կոձո Տասիմայի թեկնածությունը։
Առաջադրվելու համար անհրաժեշտ է առնվազն 5 ազգային ֆեդերացիայի աջակցություն։
ՖԻՖԱ նախագահի ընտրությունը 2027թ. մարտի 18-ին է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:36 , 13 նոյեմբերի
15:02 , 13 նոյեմբերի
14:24 , 13 նոյեմբերի
13:02 , 13 նոյեմբերի
12:06 , 13 նոյեմբերի
11:04 , 13 նոյեմբերի
10:05 , 13 նոյեմբերի
09:03 , 13 նոյեմբերի
01:39 , 13 նոյեմբերի 
00:34 , 13 նոյեմբերի