22:51  ,  12 նոյեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց Կիպրոսի հետ

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի (C2) նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգենի Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Կիպրոսի հավաքականին եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Առաջին խաղակեսում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով։

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կիպրոսի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» 26-ամյա հարձակվող Յասոնաս Պիկիսը, որը առաջին հանդիպումն է անցկացնում ազգային թիմում։

Պատասխան գոլը 58-րդ րոպեին խփեց Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» 23-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Կիպրոսում հայ ֆուտբոլիստները պարտվել էին 0:2 հաշվով։

Կիպրոսի հավաքականը 8 միավորով ապահովեց երկրորդ տեղը, Հայաստանի թիմն ունի 5 միավոր եւ կմնա երրորդ տեղում։ Վերջին տուրում Հայաստանի թիմը նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Լատվիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում