15:31  ,  12 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնից անգլիացի Մայքլ Քերիկի հեռացման մասին։

«Ակումբը հաստատում է, որ Մայքլ Քերիկը հեռացել է գլխավոր մարզիչի պաշտոնից։ Նա ակումբ էր վերադարձել հունվարին եւ թիմին բերել Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալներին՝ 17 խաղում տանելով 12 հաղթանակ։ Դա այդ ժամանակահատվածի համար առավելագույն ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։

Այս մրցաշրջանում հիասթափեցնող սկզբից հետո ակումբը հանգեց շատ ծանր եզրակացության անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։

Մայքլը եղել է եւ կմնա «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը։ Ֆուտբոլիստի կարգավիճակում էլ նա ցուցադրել է նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակ ակումբում անցկացրած տարիներին։ Անցած մրցաշրջանում նրա ցուցադրած առաջնորդական որակները ընդմիշտ կմնան մեր հիշողությունում։

Ակումբը մտադիր է ինչքան հնարավոր է արագ նշանակել նոր մարզիչի»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Սպասվում է, որ Մայքլ Քերիկին կփոխարինի ԱՄՆ-ի հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետիոն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 18-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում