Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Ադրբեջանի առաջատար գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ։
Առաջին խաղափուլի առաջին պարտիայում Հայկը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սևերով առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շաhրիյար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
Նշենք, որ նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկը հաղթանակ էր տարել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը հոլանդացի գրոսմայստեր Յորդեն վան Ֆորեստի հետ։
Առաջին պարտիայում Լևոնը սև խաղաքարերով առավելության է հասել, սակայն երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել։
Լևոն Արոնյանը ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
Երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:04 , 12 նոյեմբերի 
10:43 , 12 նոյեմբերի
10:02 , 12 նոյեմբերի
09:03 , 12 նոյեմբերի 
01:04 , 12 նոյեմբերի
00:38 , 12 նոյեմբերի
23:16 , 11 նոյեմբերի
21:55 , 11 նոյեմբերի
20:27 , 11 նոյեմբերի 
20:01 , 11 նոյեմբերի