11:04 12 նոյեմբերի, 2026Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Ադրբեջանի առաջատար գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ։
Առաջին խաղափուլի առաջին պարտիայում Հայկը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սևերով առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շաhրիյար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
Նշենք, որ նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկը հաղթանակ էր տարել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը հոլանդացի գրոսմայստեր Յորդեն վան Ֆորեստի հետ։
Առաջին պարտիայում Լևոնը սև խաղաքարերով առավելության է հասել, սակայն երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել։
Լևոն Արոնյանը ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
Երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.