Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ ազգային թիմը գլխավորելուց հետո իր երկրպագուների տարիքային սահմաններն ընդլայնվել են։
«Իմ երկրպագուների բազան մեծացել է։ 80-90 տարեկան կանայք են դեղատանն ինձ հաջողություն մաղթում։ Չգիտեի, որ նրանք գիտեն, թե ես ով եմ։
Զգում եմ եւ գիտեմ, որ կարեւոր բան եմ անում հավաքականում։ Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի թիմ, որի հետ ոչ ոք չէր ցանկանա խաղալ։ Զգում եմ, որ արդեն շարժվում ենք այդ ուղղությամբ։
Ոչ մի ճնշում չեմ զգում։ Ես միշտ ձգտել եմ առավելագույնն անել։ Չեմ կասկածում իմ հնարավորություններին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sport-ը։
Ազգերի լիգայի խմբյին փուլի 5-րդ տուրում Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 13-ին կմրցի Սերբիայի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:02 , 12 նոյեմբերի
09:03 , 12 նոյեմբերի 
01:04 , 12 նոյեմբերի
00:38 , 12 նոյեմբերի
23:16 , 11 նոյեմբերի
21:55 , 11 նոյեմբերի
20:27 , 11 նոյեմբերի 
20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի