10:02 12 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ ազգային թիմը գլխավորելուց հետո իր երկրպագուների տարիքային սահմաններն ընդլայնվել են։
«Իմ երկրպագուների բազան մեծացել է։ 80-90 տարեկան կանայք են դեղատանն ինձ հաջողություն մաղթում։ Չգիտեի, որ նրանք գիտեն, թե ես ով եմ։
Զգում եմ եւ գիտեմ, որ կարեւոր բան եմ անում հավաքականում։ Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի թիմ, որի հետ ոչ ոք չէր ցանկանա խաղալ։ Զգում եմ, որ արդեն շարժվում ենք այդ ուղղությամբ։
Ոչ մի ճնշում չեմ զգում։ Ես միշտ ձգտել եմ առավելագույնն անել։ Չեմ կասկածում իմ հնարավորություններին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sport-ը։
Ազգերի լիգայի խմբյին փուլի 5-րդ տուրում Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 13-ին կմրցի Սերբիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.