21:55  ,  11 նոյեմբերի, 2026

Տոնի Կրոս․ Այս խաղաոճով «Բարսելոնայի» համար շատ դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում

Տոնի Կրոս․ Այս խաղաոճով «Բարսելոնայի» համար շատ դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչու է «Բարսելոնան» դժվարություններ ունենալու Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում տիտղոսը նվաճելու հարցում:

Կրոսի խոսքով՝ գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը չափազանց շատ է հույսը դնում իր հարձակողական խաղի վրա, երբեմն անտեսելով պաշտպանությունը:

«Այս խաղաոճով «Բարսելոնայի» համար շատ դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում: «Բարսելոնայի» մոտեցումը միշտ հիմնված է մրցակիցներից ավելի շատ հնարավորություններ ստեղծելու վրա: Բայց Չեմպիոնների լիգայում դա շատ ավելի դժվար է:

Դուք մրցում եք այնպիսի թիմերի հետ, որոնք ունակ են մեկ խաղում մի քանի գոլ խփել։ Դուք նաև խաղում եք այն թիմերի դեմ, որոնք բացառիկ լավ են պաշտպանվում և պարզապես թույլ չեն տալիս ձեզ խաղալ այնպես, ինչպես դուք եք ուզում։ Եվ երբ դա տեղի է ունենում, դուք պետք է կարողանաք նաև պաշտպանվել։ «Բարսելոնան» չափազանց շատ է հույսը դնում երկու կամ երեք գոլ խփելու և հաղթելու վրա։ Սա Չեմպիոնների լիգայի համար վտանգավոր մոտեցում է»,- Կրոսի խոսքը մեջբերում է The Touchline-ը։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել է հոլանդական «Ֆեյենորդին» (5:1), թուրքական «Գալաթասարային» (4:1), անգլիական «Աստոն Վիլային» (3:0), պարտվել է Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ին (2:4):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news