Վաղը յուրաքանչյուրս պետք է մեր ուժերը թողնենք խաղադաշտում: Կփորձենք փոխել մեր խաղը եւ լավ հանդիպում անցկացնել: Պատրաստ ենք վաղվա խաղին:
Այսպես նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կիպրոսի հավաքականին։
Հայաստանի հավաքականի անդամը լրագրողների հետ զրուցեց հայերենով եւ խնդրեց իրեն հարցերն ուղղել հայերեն:
«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական: Վնասվածքից հետո շատ լավ եմ ինձ զգում եւ պատրաստ եմ վաղվա խաղին: Շատ ենք ուսումնասիրել մեր խաղերը, վաղվա մրցակցին: Վաղը յուրաքանչյուրս պետք է մեր ուժերը թողնենք խաղադաշտում: Կփորձենք փոխել մեր խաղը եւ լավ հանդիպում անցկացնել: Պատրաստ ենք վաղվա խաղին»,- ասաց Արտյոմ Բանդիկյանը:
C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում ոչ ոքի արդյունք (0:0) էր գրանցել Չեռնոգորիայի հետ խաղում: Կիպրոսում թիմերի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել էին դաշտի տերերը։
Հայաստան – Կիպրոս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին եւ կմեկնարկի 21:00-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի
16:11 , 11 նոյեմբերի 
15:01 , 11 նոյեմբերի
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի