18:33  ,  11 նոյեմբերի, 2026

Եղիշե Մելիքյանի եւ Արտյոմ Բանդիկյանի նախախաղային ասուլիսը՝ ուղիղ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կիպրոսի հավաքականին։

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու թիմի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։ 

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում: 

C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում ոչ ոքի արդյունք (0:0) էր գրանցել Չեռնոգորիայի հետ խաղում: Երրորդ տուրում Եղիշե Մելիքանի գլխավորած հավաքականը արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել էր Կիպրոսին: Երկրորդ տուրում տնային խաղում Հայաստանի թիմը 3:2 հաշվով պարտվել էր Չեռնոգորիային, իսկ առաջին տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Լատվիային:

Հայաստանի թիմը վաստակել է 4 միավոր եւ մրցաշարային աղյուսակում երրորդն է։

Խմբում առաջին տեղ գրաված թիմը դուրս կգա B լիգա։ Երկրորդ տեղը գրաված թիմն անցումային հանդիպում կանցկացնի B լիգայի ուղեգրի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում