18:33 11 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կիպրոսի հավաքականին։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու թիմի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։
NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում:
C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում ոչ ոքի արդյունք (0:0) էր գրանցել Չեռնոգորիայի հետ խաղում: Երրորդ տուրում Եղիշե Մելիքանի գլխավորած հավաքականը արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել էր Կիպրոսին: Երկրորդ տուրում տնային խաղում Հայաստանի թիմը 3:2 հաշվով պարտվել էր Չեռնոգորիային, իսկ առաջին տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Լատվիային:
Հայաստանի թիմը վաստակել է 4 միավոր եւ մրցաշարային աղյուսակում երրորդն է։
Խմբում առաջին տեղ գրաված թիմը դուրս կգա B լիգա։ Երկրորդ տեղը գրաված թիմն անցումային հանդիպում կանցկացնի B լիգայի ուղեգրի համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.