19:06  ,  10 նոյեմբերի, 2026

Ինֆանտինոյին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյին առաջիկայում կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի եւ ՖԻՖԱ նախագահի հարաբերություններում անձնական շահադիտական հնարավոր որոշումների հետաքննության գործով, հաղորդում է The Telegraph

Հետաքննությունն ակտիվացել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության վստահ հաղթանակից հետո։ Կոնգրեսում կարծում են, որ Ինֆանտինոն պաշտոնը եւ ԱՄՆ նախագահի հետ հարաբերություններն օգտագործել է անձնական շահադիտական նպատակներով։

ՖԻՖԱ-ում հերքում են մեղադրանքները՝ նշելով, որ Ինֆանտինոն անձնական ծախսերի համար երբեք չի օգտագործել կազմակերպության ֆինանսական միջոցները։

Սպասվում է, որ Ինֆանտինոյին ԱՄՆ-ի Կոնգրես կկանչեն 2027թ. հունվարին, երբ Կոնգրեսը միջանկյալ ընտրություններից հետո կսկսի լիարժեք աշխատանքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print