18:25  ,  10 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Պոչետինոյի թեկնածությունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է ԱՄՆ-ի հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը, հաղորդում է The Athletic-ը։ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Պոչետինոյի պայմանագրով նրա հրաժարագինը 10 միլիոն դոլար է, որը ստիպված կլինի վճարել մանչեսթերյան ակումբը, եթե համաձայնության հասնի նրա հետ։

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչի պաշտոնից դեռ չի հեռացրել անգլիացի Մայքլ Քերիկին, սակայն սպասվում է, որ առաջիկայում այդ որոշումը կընդունվի։

Անգլիայի ընթացիկ առաջնության 10 տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ հաղթանակ է տարել եւ 18-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print