20:57  ,  9 նոյեմբերի, 2026

Վարազդատ Լալայան. Երկու ամիս չէի մարզվել, չհասցրի լավ մարզավիճակի մեջ մտնել (տեսանյութ)

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մեկնաբանել է Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում իր նվաճած բրոնզե մեդալը եւ մրցելույթը:

«Աշխարհի առաջնությունը մեր թիմի համար լավ չդասավորվեց: Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետեւ երկու ամիս չէի մարզվել, որոշ խնդիրներ կային: Չհասցրեցի լավ մարզավիճակի մեջ մտնել, հետո լավ վերականգնվել: Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, ուղղակի երեւի մի բան պակաս էր, չստացվեց, չկարողացա տիտղոսս պահել:

Կպատրաստվեմ առաջիկա մրցաշարերին, ավելի լավ կլինի հաջորդ մրցումների ժամանակ:

Մրցակիցներից մասին ոչինչ չեմ կարող ասել: Շնորհավորում եմ Իրաքի եւ Իրանի ներկայացուցիչներին: Մնացածը հետագան ցույց կտա»,- ասել է Վարազդատ Լալայանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print