Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում անցկացվող պատանեկան Օլիմպիական խաղերում: Բռնցքամարտի մրցաշարում Սուրեն Կատվալյանը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ հաթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիռին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ն:
Առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: 2-րդ ռաունդում մեր մարզիկի ուժգին հարվածից հետո գրանցվեց երրորդ նոկդաունը, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը: Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչին: Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի
18:04 , 9 նոյեմբերի
17:28 , 9 նոյեմբերի
17:02 , 9 նոյեմբերի
16:03 , 9 նոյեմբերի
15:12 , 9 նոյեմբերի