21:06 9 նոյեմբերի, 2026Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում անցկացվող պատանեկան Օլիմպիական խաղերում: Բռնցքամարտի մրցաշարում Սուրեն Կատվալյանը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ հաթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիռին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ն:
Առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: 2-րդ ռաունդում մեր մարզիկի ուժգին հարվածից հետո գրանցվեց երրորդ նոկդաունը, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը: Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչին: Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.