Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում 707 միլիոն եվրո է տրամադրել աշխատավարձին եւ հետաձգված տրանսֆերային վճարեներին։ Սա ռեկորդային ցուցանիշ է ֆուտբոլի պատմության մեջ, հաղորդում է 2Playbook-ը։
Այդ գումարից 40 միլիոն եվրո կհատկացվի ակումբի բասկետբոլային թիմին, 8,5 միլիոն եվրո՝ ֆուտբոլի կանանց թիմին։
Այս մրցաշրջանում «Ռեալի» ընդհանուր եկամուտը կկազմի 1,405 միլիարդ եվրո, ինչի շնորհիվ Արքայական ակումբը չի խախտի ՈՒԵՖԱ-ի ֆինանսական պահանջները։ Զուտ շահույթը կկազմի 14,2 միլիոն եվրո։
«Ռեալի» պարտքային վճարումները նվազել են 3 տոկոսով։ Ակումբի պարտքը 1,4 միլիարդ եվրո է, որը կապված է «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի վերակառուցման հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի
18:04 , 9 նոյեմբերի
17:28 , 9 նոյեմբերի
17:02 , 9 նոյեմբերի
16:03 , 9 նոյեմբերի
15:12 , 9 նոյեմբերի
14:03 , 9 նոյեմբերի
13:09 , 9 նոյեմբերի