20:05 9 նոյեմբերի, 2026Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում 707 միլիոն եվրո է տրամադրել աշխատավարձին եւ հետաձգված տրանսֆերային վճարեներին։ Սա ռեկորդային ցուցանիշ է ֆուտբոլի պատմության մեջ, հաղորդում է 2Playbook-ը։
Այդ գումարից 40 միլիոն եվրո կհատկացվի ակումբի բասկետբոլային թիմին, 8,5 միլիոն եվրո՝ ֆուտբոլի կանանց թիմին։
Այս մրցաշրջանում «Ռեալի» ընդհանուր եկամուտը կկազմի 1,405 միլիարդ եվրո, ինչի շնորհիվ Արքայական ակումբը չի խախտի ՈՒԵՖԱ-ի ֆինանսական պահանջները։ Զուտ շահույթը կկազմի 14,2 միլիոն եվրո։
«Ռեալի» պարտքային վճարումները նվազել են 3 տոկոսով։ Ակումբի պարտքը 1,4 միլիարդ եվրո է, որը կապված է «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի վերակառուցման հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.