09:32 9 նոյեմբերի, 2026Հունաստանի Կրետե կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում արդեն անցկացվել է 5 խաղափուլ։
Հայաստանը ներկայացնում են 58 շախմատիստներ։
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, ով 5 հնարավորից ունի 5 միավոր։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր և բաժանում է 1-3-րդ տեղերը։
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4.5 միավոր և բաժանում է 1-4-րդ տեղերը։
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մոնթե Ավետիսյանը, Ռաֆայել Զաքարյանը և Մարկ Ադամյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 2-4-րդ տեղեևը։
6-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.