Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է իր ղեակավարած թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին հունական «ԱԵԿ Աթենքի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակից հետո Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում։
«Ջուդը բացառիկ ֆուտբոլիստ է, իմ գալուց հետո հրաշալի է իրեն դրսեւորում։ Բելինգեմից ավելի բազմակողմանի խաղացող, կիսապաշտպան հիմա չկա համաշխարհային ֆուտբոլում։ Բարդ է բառեր գտնելը, քանի որ նա բացարձակապես բացառիկ ֆուտբոլիստ է։
Նույնիսկ այն օրերին, երբ անհավանական խաղ չի ցուցադրում, մեծ օգուտ է տալիս թիմին՝ ցուցադրելով աշխատասիրություն, առաջնորդի որակներ, հավակնություններ, վարպետություն, գոլ խփելու ունակություն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։
«ԱԵԿ Աթենքի» դեմ խաղում Բելինգեմը դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի 
12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի