16:04 5 նոյեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է իր ղեակավարած թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին հունական «ԱԵԿ Աթենքի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակից հետո Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում։
«Ջուդը բացառիկ ֆուտբոլիստ է, իմ գալուց հետո հրաշալի է իրեն դրսեւորում։ Բելինգեմից ավելի բազմակողմանի խաղացող, կիսապաշտպան հիմա չկա համաշխարհային ֆուտբոլում։ Բարդ է բառեր գտնելը, քանի որ նա բացարձակապես բացառիկ ֆուտբոլիստ է։
Նույնիսկ այն օրերին, երբ անհավանական խաղ չի ցուցադրում, մեծ օգուտ է տալիս թիմին՝ ցուցադրելով աշխատասիրություն, առաջնորդի որակներ, հավակնություններ, վարպետություն, գոլ խփելու ունակություն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։
«ԱԵԿ Աթենքի» դեմ խաղում Բելինգեմը դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.