Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ ակումբներից 30-ի նախաձեռնած ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրությունում փոփոխությունները և լրացումները։
Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար այլեւս պարտադիր պայմաններ չեն վերջին մեկ տարում մշտապես բնակվելը Հայաստանի Հանրապետությունում և հայերենին տիրապետելը։
Պահպանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
Ընդունվեց նաեւ կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխությունը։
Այն է՝ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 4 նոյեմբերի
13:37 , 4 նոյեմբերի
13:06 , 4 նոյեմբերի
12:41 , 4 նոյեմբերի
12:35 , 4 նոյեմբերի 
12:32 , 4 նոյեմբերի 
12:03 , 4 նոյեմբերի
11:05 , 4 նոյեմբերի 
10:46 , 4 նոյեմբերի
10:03 , 4 նոյեմբերի