12:32 4 նոյեմբերի, 2026Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ ակումբներից 30-ի նախաձեռնած ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրությունում փոփոխությունները և լրացումները։
Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար այլեւս պարտադիր պայմաններ չեն վերջին մեկ տարում մշտապես բնակվելը Հայաստանի Հանրապետությունում և հայերենին տիրապետելը։
Պահպանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
Ընդունվեց նաեւ կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխությունը։
Այն է՝ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.