12:32  ,  4 նոյեմբերի, 2026

ՀՖՖ Գործկոմի անդամ դառնալու համար այլեւս պարտադիր չէ հայերեն իմանալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ ակումբներից 30-ի նախաձեռնած ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրությունում փոփոխությունները և լրացումները։

Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար այլեւս պարտադիր պայմաններ չեն վերջին մեկ տարում մշտապես բնակվելը Հայաստանի Հանրապետությունում և հայերենին տիրապետելը։

Պահպանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Ընդունվեց նաեւ կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխությունը։

Այն է՝ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News