Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան չորրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները։
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն Իսպանիայում 6:0 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»։
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց անգլիական «Աստոն Վիլային»։
Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին»։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին։
Թուրքական «Գալաթասարայը» Ստամբուլում 2:0 հաշվով հաղթեց գերմանական «Շտուտգարտին» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի դուբլի շնորհիվ։
Ուկրաինական «Շախտյորը» Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընդունեց պորտուգալական «Սպորտինգին» եւ պարտվեց 0:1 հաշվով։
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
«Վիլյառեալ» - ՊՍԺ՝ 0:6 (տեսանյութ)
Ժոաու Նեւեշ, 9, Դեզիրե Դուե, 12, Սենի Մայուլու, 13, Ֆաբիան Ռուիս, 17, 50, Դավիդ Բոլի, 78
«Աթլետիկո Մադրիդ» - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)
Լենարտ Կառլ, 54, Կոնրադ Լայմեր, 74
«Բարսելոնա» - «Աստոն Վիլա»՝ 3:0 (տեսանյութ)
Լամին Յամալ, 7, Ռաֆինյա, 53, 65
«Ֆեյենորդ» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)
Յան Բիսեկ, 8, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 34, Պյոտր Զելինսկի, 54
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոմա»՝ 3:2 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 58, 11մ, Մատեուս Կունյա, 83, 86 - Մատիաս Սոուլե, 11, Դոնիել Մալեն, 18, 11մ
Հեռացում՝ Մատեուս Կունյա, 90+1, երկրորդ դեղին քարտ
«Բուդյո-Գլիմտ» - «Լիլ»՝ 0:0
ԼԱՍԿ - «Սլովան Բրատիսլավա»՝ 4:0
Կասպեր Յորգենսեն, 19, 37, Ռոբերտ Լյուբիչիչ, 44, Սամուել Ադենիրան, 48
«Գալաթասարայ» - «Շտուտգարտ»՝ 2:0 (տեսանյութ)
Ալեքսեյ Բատրակով, 12, 15
«Շախտյոր Դոնեցկ» - «Սպորտինգ»՝ 0:1 (տեսանյութ)
Իսա Դումբիա, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 4 նոյեմբերի
23:43 , 3 նոյեմբերի
22:46 , 3 նոյեմբերի
22:12 , 3 նոյեմբերի
21:43 , 3 նոյեմբերի
21:12 , 3 նոյեմբերի
20:55 , 3 նոյեմբերի
20:01 , 3 նոյեմբերի
19:02 , 3 նոյեմբերի 
18:13 , 3 նոյեմբերի