ՉԼ․ ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Բավարիայի», «Ինտերի» հաղթանակները (տեսանյութ)

01:54   4 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան չորրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները։

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն Իսպանիայում 6:0 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»։

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց անգլիական «Աստոն Վիլային»։

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին»։  Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին։

Թուրքական «Գալաթասարայը» Ստամբուլում 2:0 հաշվով հաղթեց գերմանական «Շտուտգարտին» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի դուբլի շնորհիվ։

Ուկրաինական «Շախտյորը» Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընդունեց պորտուգալական «Սպորտինգին» եւ պարտվեց 0:1 հաշվով։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

«Վիլյառեալ» - ՊՍԺ՝ 0:6 (տեսանյութ)

Ժոաու Նեւեշ, 9, Դեզիրե Դուե, 12, Սենի Մայուլու, 13, Ֆաբիան Ռուիս, 17, 50, Դավիդ Բոլի, 78

«Աթլետիկո Մադրիդ» - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)

Լենարտ Կառլ, 54, Կոնրադ Լայմեր, 74

«Բարսելոնա» - «Աստոն Վիլա»՝ 3:0 (տեսանյութ)

Լամին Յամալ, 7, Ռաֆինյա, 53, 65

«Ֆեյենորդ» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Յան Բիսեկ, 8, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 34, Պյոտր Զելինսկի, 54

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոմա»՝ 3:2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 58, 11մ, Մատեուս Կունյա, 83, 86 - Մատիաս Սոուլե, 11, Դոնիել Մալեն, 18, 11մ

Հեռացում՝ Մատեուս Կունյա, 90+1, երկրորդ դեղին քարտ

«Բուդյո-Գլիմտ» - «Լիլ»՝ 0:0

ԼԱՍԿ - «Սլովան Բրատիսլավա»՝ 4:0

Կասպեր Յորգենսեն, 19, 37, Ռոբերտ Լյուբիչիչ, 44, Սամուել Ադենիրան, 48

«Գալաթասարայ» - «Շտուտգարտ»՝ 2:0 (տեսանյութ)

Ալեքսեյ Բատրակով, 12, 15

«Շախտյոր Դոնեցկ» - «Սպորտինգ»՝ 0:1 (տեսանյութ)

Իսա Դումբիա, 59



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.